Կիմ Չեն Ինը կմեկնի ՌԴ՝ քննարկելու զենքի մատակարարումները․ The New York Times

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պատրաստվում է առաջիկա օրերին այցելել ՌԴ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին ու քննարկելու զենքի մատակարարումների հարց։ Այս մասին հայտնում են Վաշինգտոնից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը պնդում էր, որ Ռուսաստանը գաղտնի բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ռուսական բանակին զինամթերքի մատակարարումների համար։

«Ինչպես արդեն զգուշացրել ենք, Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցություններն ակտիվորեն շարունակվում են։ Մենք տեղեկություններ ունենք, որ Կիմ Չեն Ընը ակնկալում է շարունակել այս քննարկումները, ներառյալ դիվանագիտական ​​փոխգործակցությունը Ռուսաստանի ղեկավարների մակարդակով»,-ասել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը:

Սպասվելիք այցի մասին առաջինը հայտնել է The New York Times-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով Կիմ Չեն Ընը, որ հազվադեպ է մեկնում Հյուսիսային Կորեայից, ամենայն հավանականությամբ, զրահապատ գնացքով մեկնելու է Վլադիվոստոկ, որտեղ Պուտինի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-13-ը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Պուտինը ցանկանում է Կիմին համոզել Ռուսաստան հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ մատակարարել, իսկ Կիմն էլ կցանկանար, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորենային առաջադեմ արբանյակային տեխնոլոգիաներ ու ատոմային սուզանավեր մատակարարի»,-ասել է հետախուզությունում լրատվամիջոցի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը կցանկանար նաև պարենային օգնություն ստանալ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը լրագրողներին ասել էր, որ Փհենյան վերջին այցի ժամանակ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն փորձել էր համոզել Ռուսաստանին զինամթերք վաճառել։

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ճապոնիան ՄԱԿ-ում համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ցանկացած գործարք կխախտի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց աջակցում է հենց Մոսկվան: