ՌԴ-ն չի վերադառնա հացահատիկային գործարքին․ Պուտինն Էրդողանի հետ բանակցությունները կառուցողական է որակել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններն անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում, քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության բոլոր առանցքային հարցերը։ Այս մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօրվա բանակցությունները, ինչպես միշտ, անցել են կառուցողական և գործնական մթնոլորտում, մենք մանրամասն քննարկել ենք ռուս-թուրքական համագործակցության բոլոր առանցքային հարցերը՝ անվտանգության, տնտեսության, քաղաքականության, մշակութային և հումանիտար ոլորտներում, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ»,- ասել է Պուտինը։

Խոսելով հացահատիկային գործարքի վերականգնման մասին՝ նա նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերակենդանացնել գործարքը մի քանի օրվա ընթացքում, սակայն իր պահանջների կատարմամբ՝ ռուսական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացումով։

Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը կկազմակերպի մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարում Թուրքիա՝ վերամշակման համար, իսկ հետո անվճար տեղափոխում Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ։ Ըստ նրա՝ Կատարը ևս կարող է միանալ այդ նախաձեռնությանը։

Էմմա Չոբանյան