Իսպանիայում հորդառատ անձրևները մարդկային կյանքեր են խլել

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Իսպանիայի շատ շրջաններում հորդառատ անձրևներ են, երկրի իշխանությունները զգուշացրել են ջրհեղեղների վտանգի մասին։ Այժմ երկիրը գտնվում է ցածր ճնշման իզոլացված շրջանում, ինչն «ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է շարունակվող, իսկ առանձին շրջաններում՝ ուժեղ և չափազանց ուժեղ անձրևների, որոնք ուղեկցվում են փոթորկաբեր քամով։ Այս մասին հայտնել է Իսպանիայի Aemet օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մադրիդում, ինչպես նաև Անդալուսիայի և Կաստիլիա-Լա Մանչա շրջանների համար սեպտեմբերի 2-ից շարունակվող սաստիկ փոթորիկների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ։

Իր հերթին, Իսպանիայի ՆԳՆ-ն նախազգուշացում է տարածել երկրի մեծ մասում բնական աղետների սպառնալիքի մասին։ Չնայած դպրոցական արձակուրդների ավարտին և արձակուրդից վերադարձած մեծ թվով մարդկանց՝ Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը սեպտեմբերի 3-ին քաղաքացիներին կոչ է արել «մեքենա չվարել և մնալ տանը, քանի որ շատ ճանապարհներ ամբողջությամբ ջրի տակ են»։

Մի քանի քաղաքներում իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից ջրհեղեղների սպառնալիքի պատճառով: Սրա հետ մեկտեղ, փրկարարները խորհուրդ են տալիս, հնարավորության դեպքում, գտնվել տների վերին հարկերում։

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող 10 հազար բնակչությամբ Ալկանարա քաղաքում իշխանություններն արգելել են մարդկանց դուրս գալ տներից՝ սաստիկ ջրհեղեղների վտանգի պատճառով։ Անցած 24 ժամվա ընթացքում քաղաքում գրանցվել են հորդառատ անձրևներ, տեղումների քանակը կազմել է 215 լիտր մեկ քառակուսի մետրի պարագայում։

Բացի այդ, դադարեցվել է երկաթուղային կապը Վալենսիայի և Բարսելոնայի միջև, ինչպես նաև մի շարք այլ հատվածներում, հայտնել է Renfe երկաթուղային ընկերությունը։

Շաբաթ օրը երկու տղամարդ՝ 31 և 34 տարեկան, մահացել են Սարագոսայում՝ խմբով կիրճում արշավելիս։ Ըստ արշավականների ուղեկիցների՝ նրանք ընկել են ջրի հոսքի մեջ ու խեղդվել։

Սպասվում է, որ ցածր ճնշման գոտու կենտրոնը սեպտեմբերի 4-ին կտեղափոխվի Իսպանիայի արևմուտք, հայտնում է Aemet-ը: