Բաքուն ՌԴ զորախմբի ներկայությամբ սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում ԼՂ բնակչությանը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
Բոլորը

Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում, ԼՂ մուտքի հնարավորության սպասող հումանիտար բեռներով 22 բեռնատարներին երեկ ավելացան ևս տասը: Այդ մասին Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մի շարք ռեգիոնների կողմից ուղարկված հումանիտար այդ շարասյունն ուղեկցեց Կոռնիձոր:
Այսուհանդերձ, ո՛չ այս, ո՛չ հուլիսի 26-ից նույն հատվածում կայանած հումանիտար ավտոշարասյանը հնարավորություն չի տրվել մուտք գործել ԼՂ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը: Այդ քաղաքականության հիմնական նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից:

Ինչպես նախկինում ասել եմ, այս հրեշավոր ծրագրի զարգացման սցենարներից մեկը հետևյալն է. Ադրբեջանը պլանավորում է հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում կամ գուցե ավելի սուր հատվածում միակողմանիորեն բացել Լաչինի միջանցքը, այսինքն՝ ԼՂ-ից թույլատրել մարդկանց ելքը և թույլ չտալ վերադարձը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ ցեղասպանության և հայրենազրկման այս քաղաքականությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:

«Ինչպես և  նախկինում ասել եմ, ստեղծված իրավիճակի ելքը տեսնում եմ միջազգային մեխանիզմի  շրջանակներում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով:

Հարկ եմ համարում ընդգծել, որ միջազգային մեխանիզմը տվյալ իրավիճակում կենսականորեն անհրաժեշտ է, հակառակ դեպքում, ինչպես համոզվել ենք, Բաքուն բոլոր հնարավոր միջոցներով վիժեցնում է երկխոսության հնարավորությունը:  ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակել: Այդ  ուշադրության առանցքում պետք է լինեն Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնցով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Այս որոշման բացահայտ արհամարհումն Ադրբեջանի կողմից այդ  երկրի հայրենազրկամ քաղաքականության բացահայտ դրսևորում է, քանի որ նման քաղաքականություն իրականացնողների գործելակերպի առանձնահատկություն է՝ իրավական ուժ ունեցող որոշումների արհամարհումը։

Եվ մենք պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը, որովհետև, հատկապես հիմա, դա  բացարձակ անհրաժեշտություն է: Իհարկե, բոլոր առումներով առաջնահերթություն և առաջնային խնդիր մնում է ԼՂ հրատապ, րոպե առաջ հումանիտար բեռները հասցնելը և նրանց մուտքի հնարավորության ապահովումը»,- նշեց Փաշինյանը։։

Մանրամասները՝ տեսանյութում։