Ռուս խաղաղապահները փորձել են անցնել ադրբեջանական կողմ, արցախցիները թույլ չեն տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ասկերանում։ Ռուս խաղաղապահները փորձել են անցնել ադրբեջանական կողմ, արցախցիները, կասկածելով, որ բեռնատարով Աղդամի ուղղությամբ գնալու նպատակը ադրբեջանական սննդամթերքը ռուսական մեքենաներով Արցախ անցկացնելն է, թույլ չեն տվել։
Հիշեցնենք՝ 2 օր առաջ պաշտոնական Բաքուն հանդես էր եկել իբր հումանիտար նախաձեռնությամբ և ադրբեջանական Կարմիր մահիկի երկու բեռնատարներով սննդամթերք էր ուղարկել, որը նախատեսում էր հասցնել Ստեփանակերտ։ Ասկերանի մատույցներում հավաքված արցախցիները հայտարարել էին, որ թույլ չեն տալու բեռն այդ ճանապարհով մտնի Արցախ։
Մանրամասները՝ տեսանյութում։