«Անպատվություն է Ազնավուրի հիշատակի հանդեպ»․ արձանի 37 էսքիզներից հնարավոր է՝ հաղթող չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
Բոլորը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելիք Շառլ Ազնավուրի հուշարձանի շուրջ կրքերի նոր ալիք է բորբոքվել։ Արդեն մի քանի օր է՝ օնլայն տիրույթում բուռն կերպով քննարկվում են հուշարձանի նախագծի ընտրության բաց մրցույթին ստացված 37 հայտ-էսքիզները, որոնք հասցրել են արժանանալ հանրային պարսավանքի։ Դրանք ներկայացվել են հատուկ ձևավորված 12 հոգանոց կազմով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի մասնագետներ:

Այս տարվա մայիսին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակել էր քանդակագործ Դավիթ Երևանցու առաջարկած մանրակերտն ու հայտարարել, որ 2024-ին Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի շանսոնյեի արձանը։ Հանրության ճնշումների ներքո, սակայն, քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ, որն ամփոփվեց օգոստոսի 25-ին։ Արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանը կոչ է անում Երևանը հանգիստ թողնել ու ոչ մի նոր արձան չկառուցել, քանի որ, նրա համոզմամբ, անկախության շրջանից ի վեր մոնումենտալ արձանագործությունը մեզ մոտ հաջող չի ստացվում։

Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը, սակայն, շեշտում է՝ մրցույթի մասնակիցները բավականաչափ ժամանակ են ունեցել էսքիզները ներկայացնելու համար, արդյունքում ստացվել է այն, ինչ ստացվել է, իրենք ֆիլտրել չեն կարող։

Ի դեպ, «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:

Լիլիթ Սարգսյանը նշում է՝ մահարձան հիշեցնող ֆորմատը վաղուց արդեն արդիական չէ, իսկ եթե արվեստագետները չեն կարողանում արդիական լուծումներ գտնել, ավելի լավ է՝ որևէ նոր բան չնախաձեռնեն։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը ևս ներկայացված էսքիզների մեջ հաջող տարբերակ չի նկատել։ Նա նշում է, որ արդեն մեկ անգամ սխալվել և տրանսպորտային այդ խիտ հանգույցում արձան տեղադրել են (խոսքը Ռոդենի արձանի մասին է), ասում է՝ պետք չէ նույն սխալը գործել երկրորդ անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան