Աղդամից հետո 24 ժամ անց Լաչինը բացելու հայտարարություն Բաքվից․ Արցախում որոշում ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 14:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
04.06.2026 | 14:11
Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:03
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանում գործողությունները շարունակելու մասին՝ չնայած հրադադարի համաձայնագրին
04.06.2026 | 14:01
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
04.06.2026 | 13:58
Փաշինյանը համալիրում մասնակցում է հայկական արտադրության զինտեխնիկայի ցուցադրությանը. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլու-հպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
04.06.2026 | 13:39
Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
Բոլորը

Կա հստակ որոշում` փակ պահելու, չօգտագործելու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը․ այսօր հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրա խոսքով՝ ԱՀ Ազգային ժողովում երկուշաբթի գիշերը տեղի ունեցած փակ հանդիպման մասնակից քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մոտ այս տեղակետը եղել է ոչ թե գերիշխող, այլ միաձայն։

Անընդունելի համարելով Լաչինի միջանցքից բացի որևէ այլ ճանապարհի գործարկումը՝ Դավիթ Իշխանյանը սադրիչ որակեց Բաքվի՝ Ստեփանակերտին օգնություն ուղարկելու նախաձեռնությունը։ Մանրամասնեց՝ նախորդ շաբաթների ընթացքում Արցախի իշխանությունը քննարկումների արդյունքում հստակ որոշել է՝ դեմ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ստանալուն։ Վերլուծելով Ադրբեջանի՝ Ստեփանակերտին օգնություն տրամադրելու իրական մղումները՝ Արցախի ԱԺ նախագահը եզրակացրեց․ պատճառը միայն այն չէ, որ ուզում են աշխարհին ցույց տալ, թե ամեն ինչ անում են Արցախի կարիքները հոգալու համար, այլ այն, որ Բաքուն մտադիր է ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով հասնել Ստեփանակերտի Կարմիր խաչի գրասենյակի գործունեության դադարեցմանը։

Բաքվից ուղարկված երկու բեռնատարները երեկ երեկոյան հասել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի այն հատված, որտեղ ռուս խաղաղապահների հենակետն է։ Ինչպես ադրբեջանական կողմն է հայտարարում՝ սպասում են ռուս խաղաղապահների արձագանքին, որպեսզի հնարավորություն ունենան բեռները հասցնել Ստեփանակերտ։

Արայիկ Հարությունյանի աշխատակազմից երեկ հայտարարեցին, թե Բաքուն և Ստեփանակերտն այդ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել։ Այժմ 40 տոննա այլուրով երկու բեռնատարի կողքին ադրբեջանական վրաններ են, իսկ մի քանի հարյուր մետր այն կողմ արցախցիներն են վրաներ տեղադրել, որպեսզի թույլ չտան բեռնատարների շարժը դեպի Ստեփանակերտ։

Ասկերանի տանկի մոտ վրաններ տեղադրած քաղաքացիներին այսօր այցելել է Արայիկ Հարությունյանը։ Արցախից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը։ Հանդիպումից մանրամասներ Factor.am-ը փորձեց պարզել Արցախի նախագահի խոսնակից, սակայն Լուսինե Ավանեսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Եվ մինչ Արցախից շարունակում են պնդել, թե միակ ընդունելի ճանապարհը Լաչինի միջանցքն է, պաշտոնական Բաքվից հայտարարում են՝ Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։ Այսօր նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, իսկ նախօրեին այս մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բաքվի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Ալիևը հայտարարել է, թե Աղդամի ճանապարհի բացումից հետո Լաչինի միջանցքը կարող է շահագործվել «Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ»։

Բաքվի այս առաջարկին Արցախում թերահավատորեն են մոտենում։ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն Աղդամից հետո Լաչինը բացելու՝ Ադրբեջանի հայտարարություններին ի պատասխան հիշեցնում է՝ այդ երկիրը խախտել է անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ դրված է Ալիևի ստորագրությունը։

Անդրադառնալով Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպմանը՝ Արցախի ԱԳ նախարարը վերահաստատել է՝ պատրաստ են խաղաղ բանակցությունների միջոցով կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել։

Արցախի արտգործնախարարն այսօր Կոռինձորում էր, ուղեկցում էր  ֆրանսիական պատվիրակությանը։ Ֆրանսիական հումանիտար օգնությունը Երևանից առավոտյան էր  շարժվել դեպի Կոռնիձոր, բայց այդպես էլ չհասավ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմից ապօրինի տեղադրված անցակետ։ Ֆրանսիական 10 բեռնատարները հարկադրված կայանեցին դեռևս 1 ամիս առաջ ՀՀ Կառավարության կողմից ուղարկված մյուս բեռնատարների կողքին, իսկ Փարիզի քաղաքապետն ու պատվիրակության մյուս անդամները կոչով դիմեցին նախագահ Մակրոնին՝ օգտագործել իր դիրքը ՄԱԿ-ում Արցախի հարցով բանաձև ընդունելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան