Անվտանգության ի՞նչ երաշխիքներ է տալիս ՌԴ-ն՝ առաջարկելով բանակցել Ադրբեջանի տարածքում․ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն ոչ տեղին և չարդարացված է համարում ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող արցախցի երիտասարդների՝ ադրբեջանցիների կողմից առևանգման հարցում ռուս խաղաղապահների վրա «պատասխանատվություն բարդելը»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ շեշտելով, թե Լաչինում ներկայիս իրավիճակը ստեղծվել է «ՀՀ կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո»։

«Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը դարձել է ԼՂ-ն ՀՀ կողմից Ադրբջանի մաս ճանաչելու հետևանք։ Դա ամրագրվել է ԵՄ հովանու ներքո 2022 թվականի հոկտեմբեր և 2023 թվականի մայիս ամիսներին երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի խնդիրն է ստեղծված նոր պայմաններում տեղում հնարավորինս աջակցել արցախցիների իրավունքների ու անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանն աջակցելով։

Լրագրողի հարցին, թե հաշվի առնելով Լաչինի միջանցքն անցնելիս Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից արցախցիների ապօրինի ձերբակալությունները, անվտանգության ի՞նչ երաշխիքներ կան, երբ ռուսական կողմը նման երկխոսությունն առաջարկում է անցկացնել Ադրբեջանի տարածքում, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե նման երաշխիքները պայմանավորվածությունների կատարումն են։

«Պետք է զբաղվել պայմանավորվածությունների կատարմամբ, սա է երաշխիքը։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, առավել ևս՝ ստորագրություններով կնքված, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով, սա պետք է իրականացնել, այլ ոչ թե զբաղվել այլ մեկնաբանությամբ՝ նոր կոնստրուկցիաներ հորինելով, երրորդ, հինգերորդ, տասներորդ կողմերի ներգրավելով»,- ասել է Զախարովան։

Ի պատասխան լրագրողի հստակեցնող հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, որոնք ՀՀ-ն կամ Ադրբեջանը չեն կատարել, Զախարովան կրկին հիշեցրել է Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ այս մեղադրական հայտարարություններից հետո տեղին է հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը կազմել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը հանդիսանում է այդ պայմանավորվածությունների կատարման գլխավոր երաշխավորը։

Մասնավորապես, հիշենք եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որը վերաբերում էր ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակմանը: Մինչ օրս Բաքուն մեկը մյուսի հետևից շարունակում է շինծու մեղադրանքներով դատել հայ ռազմագերիներին ու արդեն երեք տարի է՝ չի կատարում եռակողմ հայտարարության այս կետն ու անօրինական կերպով ՀՀ քաղաքացինեին պահում է իր բանտերում։

Նույն հայտարարության 6-րդ կետով էլ՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և լիներ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն խախտել են եռակողմ հայտարարության այս դրույթը։ Լաչինի միջանցքը ոչ միայն բաց չէ, այլև չի վերահսկվում ՌԴ խաղաղապահների կողմից։ Այստեղ Ադրբեջանն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջի վրա ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել և արդեն 8 ամիս է՝ փակել է միջանցքը. ո՛չ դեղորայք, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք չի մտնում Արցախ՝ այստեղ օր օրի ահագնացող հումանիտար ճգնաժամ հարուցելով։

Մանրամասները՝ տեսանյութում։