Երբ լինի ողջամիտ առաջարկ, արցախյան կողմն իր դիրքորոշումը կհայտնի. Սերգեյ Ղազարյան

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Ակնայի ճանապարհը բացելու Ադրբեջանի տարբերակն ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Այն, ինչը Ադրբեջանը վերջնագրի տեսքով ներկայացնում է, մեր հայրենակիցները դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնել են: Բայց այս տարբերակում, երբ ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ, և տեսնում եք, թե մեր հայրենակիցները ինչպես են արձագանքել նմանատիպ առաջարկին»,- նշեց Սերգեյ Ղազարյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՀ իշխանությունները կարծես՝ դեմ չեն Ադրբեջանի առաջարկին, նախարարը պատասխանեց, որ խշխանության պարտավորությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք գալիս են թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանական կողմից.

«Բայց այս առաջարկները պետք է լինեն ողջամիտ։ Երբ լինի ողջամիտ առաջարկ, արցախյան կողմն իր դիրքորոշումը կհայտնի»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը, Ղազարյանն արձագանքեց. «Ցավոք, ադրբեջանական կողմը անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, հենց ադրբեջանական կողմն է խախտում վերցրած պարտավորությունները: Որևէ մի քայլ այս ընթացքում չի վկայում այն մասին, որ ադրբեջանական կողմը ստանձնած պարտավորությունները կկատարի»:

Մանրամասները՝ տեսանյութում։