Ֆրանսիայի հումանիտար օգնությունը կնպաստի միջազգային իրազեկվածության բարձրացմանը. Վարդան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

«ԼՂ ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու այս նախաձեռնությունն արդեն մեկ ամսից ավել է՝ հնարավոր չէ իրականացնել, և հումանիտար օգնություն հասցնելու հարցը օրհասական է», -այս մասին Կոռնիձորի սահմանային հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությանը տարբեր միջազգային կառույցներ ու քաղաքական գործիչներ են անդրադարձել, այն բավական լայն հնչողություն ունի:
Խոսելով Կոռնիձորի սահմանային հատվածում ստեղծված վարանային ճամբարի մասին՝ Սարգսյանը նշեց, որ այն նախատեսված է միջազգային գործընկերների, լրատվամիջոցների և այն մարդկանց համար, որոնք միանում են հումանիտար նախաձեռնությանը. «Պարբերաբար տեղի են ունենում այցելություններ միջազգային գործընկերների, լրատվամիջոցների, հասարակական քաղաքական շրջանակների, և սա կայանման և ժամանման վայր է, որտեղ մեր գործընկերները կարող են գալ և ցուցապաստառների միջոցով ծանոթանալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, այստեղ մանրամասն ներկայացված է ամեն ինչ»:

Սարգսյանը հայտնեց, որ քիչ առաջ ֆրանսիական կողմից ուղարկված հումանիտար բեռները շարժվել են դեպի Կոռնիձորի սահմանամերձ հատված, որտեղ կայանված է հումանիտար բեռներով բեռնված 22 բեռնատարը:

«Այս շրջանակներում Ֆրանսիայից պատվիրակություն է այցելել Հայաստան: Ֆրանսիական պատվիրակության կազմում այն քաղաքների և ռեգիոնների ներկայացուցիչներն են, որոնք միացել են ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը: Այս ուղղությամբ քայլերը շարունակական են, և դրանց միակ և հիմնական նպատակը հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին ժամ առաջ հասցնելն է, քանի որ իրավիճակը վատթարանում է ժամ առ ժամ: Ուստի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, որ այն հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի վերաճելու հումանիտար աղետի, որևէ կերպ մեղմվի»,- ընդգծեց նա:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով՝ միջազգային հանրության առումով Լաչինի միջանցքի բացման՝ ԼՂ ապաշրջափակման հետ կապված հնչել են բազմաթիվ հայտարարություններ տարբեր միջազգային հարթակներից:

«Հույս ունենք, որ միջազգային իրազեկվածության բարձրացումը, որի շրջանակներում կարող ենք դիտարկել նաև բարեկամ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար ուղեբեռի ուղարկումը և հումանիտար գործընթացին միանալը, նոր շունչ կհաղորդի այս գործընթացին, ինչու չէ, նաև այլ երկրներից ու քաղաքներից ևս կմիանան նախաձեռնությանը, և որևէ կերպ հնարավոր կլինի մեղմել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև ընդգծեց, որ հումանիտար ուղեբեռները ԼՂ հասցնելու հետ կապված ի սկզբանե, ըստ սահմանված կարգի, ռուս խաղաղապահներին տեղեկատվություն փոխանցվել է. «Մինչ այս պահը, ցավոք, պետք է արձանագրենք, որ հումանիտար ավտոշարասյան տեղափոխումը դեպի ԼՂ անհնար է, և Լաչինի միջանցքի արգելափակված լինելու հետևանքով փաստացի բեռները գտնվում են Կոռնիձորի այս հատվածում և առաջին իսկ օրվանից անշարժ են, ցավոք»:

Մանրամասները՝ տեսանյութում։