Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ․ մանրամասներ գիշերային փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ Արցախի նախագահի պաշտոնից․ այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմության առջև հայտարարել է ինքը՝ Հարությունյանը, խորհրդարանում անցած գիշեր շուրջ վեց ժամ տևած քննարկումից հետո։

Թե ինչ շրջանակների հետ է իր հնարավոր հրաժարականի հարցը քննարկելու, Արայիկ Հարությունյանը չի մանրամասնել։ Հիշեցնենք՝ երեկ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից արցախցի երեք երիտասարդների առևանգումից հետո բազաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում և իշխանություններից հստակ գործողություններ էին պահանջում, որից հետո էլ հրավիրվել էր փակ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Արցախի իշխանության ներկայացուցիչները, պատգամավորներ, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ներկա չի եղել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հանդիպմանը մասնակցած Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում Հարությունյանի հրաժարականի հավանականությունը մեծ է համարում։

Բակո Սահակյանի նախագահության ժամանակահատվածում Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ըստ Արցախի Սահմանադրության, խորհրդարանը կարող է նախագահ ընտրել, սակայն Աբրահամյանն այս գործընթացը վտանգավոր է համարում։

Փակ հանդիպմանը քննարկվել է նաև սննդամթերքի մատակարարման խնդիրը․ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 6 ժամ տևած քննարկման արդյունքում Աղդամի ճանապարհի օգտագործման շուրջ միասնական որոշման հասնել չեն կարողացել։ Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ որոշման չեն կարողացել հասնել, քանի որ առաջարկ է եղել բանակցությունների գնալ ադրբեջանական պայմաններով։

Արդյո՞ք քննարկվել է Աղդամի ճանապարհը տնտեսական նպատակներով օգտագործելու հարցը, ինչպես նաև Եվլախում առանց միջնորդների բանակցությունների գնալու թեման․ Արցախի խորհրդարանի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը չհերքեց։

Արցախի նախագահը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Արցախցի երեք քաղաքացիների առևանգմանը, նշել է, որ հուսադրող լուրեր ունի։

Այսօր առավոտյան նախատեսված էր առևանգված տղաների ծնողների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր չեղավ Արցախի նախագահականի լրատվական վարչությունից ճշտել՝ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ։  Առևանգված տղաներից Վահե Հովսեփյանի հայրը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը տեղի է ունեցել և տևել է 20 րոպե։

Վահե Հովսեփյանի հայրը՝ Ջամբուլ Հովսեփյանը Factor TV-ին հայտնեց, որ Արայիկ Հարությունյանն առաջարկել է տղաներին վերադարձնել Ստեփանակերտ, սակայն ինքը համաձայն չէ այդ տարբերակին։ Նա մտավախություն ունի, որ որդուն նորից կառևանգեն, հետևաբար, առաջարկել է նրան վերադարձնել Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան