1 օրում՝ 2 զինվորի կորուստ. Պապիկյանի հրաժարականի պահանջ, քրեական բարքեր բանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

«Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է, և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշած բարեփոխումների գործընթացից 9 ամիս անց ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերի աճ է գրանցվում։ Տարեսկզբից մինչ օրս հայոց բանակում սպանվել կամ խաղաղ պայմաններում մահացել է 58 զինծառայող, որոնցից 8-ը՝ օգոստոսին։ Միայն երեկ հայտնի դարձավ միանգամից երկու զինծառայողի մահվան մասին։

«Քննչական կոմիտե հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա.Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ

Ըստ Քննչական կոմիտեի՝ կատարվածը, նախնական տվյալներով, կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։ 24 տարի անազատության մեջ անցկացրած նախկին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը, որը ժամանակին մեղավոր է ճանաչվել բանակում սպանության համար, այսօր հետհայաց նշում է՝ բանակում սպանությունները հիմնականում «տղայական ռազբորկաների» հետևանք են, որոնք էլ իրենց հերթին սպաների բացթողումն են։

24 տարի բանտի 4 պատերի մեջ անցկացրած Աշոտի խոսքով՝ քրեական ենթամշակույթը դեռևս 1990-ականներից է փակ և կիսափակ կառույցներում հաստատվել։ Նրա դիտարկմամբ՝ բանակում մինչև օրս էլ այս բարքերը մնում են, քանի որ սոցիալ-հոգեբանների աշխատանքը պատշաճ չի կատարվում։

Արդյո՞ք հոգեբանների հետ աշխատանքը կարող է նվազեցնել մահվան դեպքերը բանակում։ Նախկին դատապարտյալը, որն այսօր արդեն մասնագիտացված հոգեբան է, հավաստիացնում է՝ իրենք պատրաստ են օգնել Զինված ուժերին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ ավելի կոշտ մեթոդների պետք է դիմել, իսկ պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա։

Թեև քաղհասարակությունը տարիներ շարունակ բարձրաձայնում է բանակում տեղի ունեցող սպանությունների և դժբախտ պատահարների հետևանքով մահացության դեպքերի աճի մասին, իշխանությունը չի շտապում հստակ գործողություններ իրականացնել։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը նշում է՝ հույս ուներ, որ իշխանափոխությունը դրական ազդեցություն կունենա Զինված ուժերում։

Մարտունակ բանակը միայն սպառազինությամբ չի լինում․ այս հարցում իրավապաշտպանը մատնանշում է խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն։ Ժաննա Ալեքսանյանը, ամփոփելով այս պահին ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերի աճող թիվը, կարծիք է հայտնում, որ ի սկզբանե Սուրեն Պապիկյանի նշանակումը սխալ է եղել։

Ըստ ՀՔԱՎ զեկույցի՝ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահվան դեպքերն աճել են 73 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան