Ադրբեջանցիները 22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին հարցաքննում են. Տիգրան Պետրոսյան

Լուրեր

10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
Բոլորը

Ադրբեջանցիներն այսօր Բերձորի անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ արցախցի ուսանող են առեւանգել։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է հաղորդել ադրբեջանցիների կողմից առևանգված հայ երիտասարդի մասին։

«Շատ վատ լուր եմ լսել, մոտ մեկ ժամ առաջ անցակետից թուրքերը ռուսներից մեկ ուսանող երեխու են տարել՝ 22 տարեկան։ Այս պահին մեկին տարել են, երկրորդին հարցաքննում են։ Սա արդեն վերջն է, ռուս խաղաղապահները, որոնք անցակետով անցկացնում էին ուսանող երեխաներին եւ իրենց քաղաքացիներին, այսօր վերջին օրն էր կարծեմ, եւ այսօր տեղի է ունենում նման դեպք։

22 տարեկան տղա ուսանողին մեկին տարել են արդեն, այս պահի դրությամբ մյուսին էլ հարցաքննում են։ Լենցովը որ գնաց, փաստորեն պատճառ կար գնալու, եւ այս ամեն ինչը կարելի է ասել նախապատրաստված էր։ Էդ երեխեքի տարիքը որ հաշվի ես առնում, 2020 թվականին զինվորներ են եղել, ամբողջ աշխարհում զինվորներին չեն դատում։ Բայց Ադրբեջանի ներկա իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Այս պահին կորցնելու բան այլեւս չկա»,- ասաց Պետրոսյանը։