Չեմ կարծում՝ ԱՄՆ-ն կուզենա մաս կազմել էթնիկ զտումների. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:42
Շտապօգնությունը Արսեն Գևորգյանի մահն արձանագրել է ժամը 08։30-ին․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
Բոլորը

ԱՄՆ–ն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների մաս կազմել։ Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս կարծիքը հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՄՆ–ն խափանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը։

«Աշխարհը տեսնում է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Չեմ կարծում, թե ԱՄՆ–ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը։ Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա կարծիքով` ԱՄՆ–ում գիտակցում են, որ ՄԱԿ ԱԽ–ի հնարավոր բանաձևը կօգներ հանգուցալուծել այս իրավիճակը, որով վերջ կտրվեր ԼՂ–ում հումանիտար ճգնաժամին։

Միրզոյանն ընդգծեց, որ այդ բանաձևի շնորհիվ նաև հնարավոր կլիներ կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։