ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակ բացել իրենց ուղղությամբ․ առաքելությունը հաստատել է միջադեպի փաստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ռազմական ուղղվածության տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակ բացել իրենց մեքենայի ուղղությամբ։

«Հիմա մենք այստեղ ենք, և դուք տեսնում եք բլուրը․ դա ադրբեջանական այն դիրքն է, որտեղից կրակեցին մեզ, մեր մեքենաների վրա։ Հիմա մենք այստեղ են` խրամատներում, սպասում ենք հաջորդ տեղեկությանը, թե երբ կարող ենք շարժվել հետ՝ դեպի մեր մեքենաները ու լքել դիրքը»,- պատմում է դիտորդը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։

Քիչ անց, սակայն, ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքել էր տարածված տեղեկությունը, նշելով՝ որ ոչ մի պարեկ կրակի թիրախ չի եղել։ Տեսանյութի տարածումից հետո ԵՄ առաքելությունը նոր ճշգրտում-հաղորդագրությամբ է հանդես եկել, նշելով որ պարեկների պատասխանատվության գոտում կրակոցներ եղել են, առաքելության անդամներից որևէ մեկը չի տուժել։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ առաքելության պարեկը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին։ Առաքելության անդամներից որևէ մեկը չի տուժել»,- ասված է X սոցիալական կայքի՝  առաքելության էջում։