ՀՔԱՎ-ը 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքում արձանագրել է խնդիրներ

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակահատվածում։ Ամառային զորակոչի ժամանակ արձանագրված բոլոր խնդիրները կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ, ստորև ներկայացնում ենք տեղեկանքից որոշ հատվածներ․ տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կազմակերպությանը դիմած 66 զորակոչիկներից․

– 2-ը ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

– 2-ը ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

– 5-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս),

-2-ի վերաբերյալ կայացված կենտրոնական բժշկական հանջնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ՝ 2023 թ. ձմեռային զորակոչին,

– 1-ի անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթությունն ավարտելու նպատակով,

– 11-ը՝ չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։

2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի անգամ, զինվորական հաշվառման ենթակա անձանց թիվը կրկնապատկվել է, իսկ պահեստազորում հաշվառված քաղաքացիների թիվն ավելացել է ավելի քան 6 անգամ։

Համեմատության համար նշենք նաև, որ 2021 թ․ ձմեռային, 2022 թ․ ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպությանը դիմած զորակոչիկների թիվը միասին կազմել է 70 անձ (համապատասխանաբար 14, 31 և 25 զորակոչիկ), իսկ միայն 2023 թ. ամառային զորակոչին դիմել է 66 զորակոչիկ։ Պատճառները կարող եք գտնել Կազնակերպության կողմից կազմված ՏԵՂԵԿԱՆՔում։