«Եթե հունը բարձրացավ, լցվելու է գյուղի մնացած դաշտերը»․ կոյուղաջրերը ծաղկուն այգին ճահճի են վերածել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Քանաքեռավանի բնակիչ Կարեն Տոնոյանի՝ մեկուկես հեկտար այգու տարածքն է։ Ասում է՝ մինչև 2018 թվականն այս այգին իրենց եկամտի միակ աղբյուրն էր,  այստել եղել են պտղատու ծառեր, հարուստ բուսականություն, իսկ այսօր մնացել են այս չորացած կոճղերն ու այրված դաշտը։

Պատմում է՝ դեռևս 2018-ին իր այգով անցնող կոյուղատարը վնասվել է, երկու տարուց ավելի կոյուղաջրերը լցվել են այգի։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ ջուրը հասել է մինչև Հրազդան գետ։

Կարեն Տոնոյանի խոսքով՝ այս կոյուղատարի պատասխանատուն «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Ընկերությունից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝ Կարեն Տոնոյանը 2020-ին ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության ըդատարան 900,000 ՀՀ դրամ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանը գործը վարույթ է ընդունել, նախնական դատական նիստեր են կայացվել, սակայն, ըստ Տոնոյանի, դրանք մինչև հիմա էական արդյունք չեն տվել․ դատալսումները հաճախ հետաձգվում են։  

Սրանք Կարեն Տոնոյանի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, հողի սեփականության, կադաստրի կոմիտեի կողմից տրված փաստաթղթերն են։ Ասում է՝ «Վեոլիա Ջուր»-ը դատական լսումների ժամանակ  կասկածի տակ էր դրել նաև հողի սեփականության հարցը։ 

Այգին ընտանիքին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն է տվել։ Կարեն Տոնոյանը պատմում է, որ ընտանի կենդանիներ է պահել, որոնց համար այստեղից նույնիսկ խոտ է կարողացել հավաքել։  

Կարեն Տոնոյանը նշում է՝ իր պահանջն այն է, որ «Վեոլիա Ջուր»-ը փոխհատուցի իրեն պատճառած վնասը։ Ասում է՝ սա մեծ խնդիր է ոչ միայն իր, այլև գյուղի մյուս բնակիչների համար, քանի որ այս կոյուղաջրերը կարող են վնաս հասցնել նաև այլ այգիների։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան