Ալեքսանդր /Սաշիկ/ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված Դավիթ Սիմոնյանին բռնության չեն ենթարկել․ փաստաբան

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Երեկ սպանության փորձ կատարելու մեղադրանքով դատարանի որոշմամբ կալանավորվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։

Հայկի դեմ դեպքից 11 տարի անց ցուցմունք է տվել Դավիթ Սիմոնյանը, ով նախքան այս դեպքերը, կալանավորված է եղել։ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը երեկ armtimes.com-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիմոնյանի մարմնի վրա առերեսման ժամանակ արնահոսող վնասվածքներ են եղել, լրագրողի հարցին, թե արդյոք փաստաբանը կարծում է, որ տուժողի նկատմամբ ճնշում է գործադրվել, Սարգսյանն ասել է․ «Մենք հետագայում փաստերով կխոսենք»։

Տուժող Դավիթ Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, սակայն, հերքում է դա, ասելով, որ դրանք եղել են մոծակի կծածի հետքեր․ «Իմ պաշտպանյալի վրա եղել են մոծակի կծածի հետքեր, որոնք քորելու արդյունքում արյուն է եկել և նա էլ անձեռոցիկ է խնդրել դրանք մաքրելու համար։ Ունեցել է նաև երիկամային ցավեր, որոնք առաջացել են մեկուսարանային պայմաններում քնելու հետևանքով»։

Պաշտպանը վստահեցրեց, դրանք որևէ կապ չեն կարող ունենալ ցուցմուքնի բովանդակության հետ․ «Ինքը նշել է իրականությունը և որևէ բռնության կամ ծեծի չի ենթարկվել»,- հավալեց Հովհաննիսյանը։

Լիլիթ Շաբոյան