ԱԺ-ն ընդունեց վարորդների տուգանքների համաներման նախագիծը. ովքեր էին դեմ և ձեռնպահ քվեարկողները

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ մեկ, ձեռնպահ՝ երկու:

Դեմ քվեարկող միակ պատգամավորը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն էր, որը հարցի քննարկման ընթացքում շարունակաբար պնդեց իր դիրքորոշումը, որ «բարեխիղճ վարորդների նկատմամբ» ոչ ճիշտ և անարդար մոտեցում է ցուցաբերվում:

Միհրան Պողոսյանն առաջարկել էր մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ տուգանքները ներելու դեպքում, այն վարորդներին, որոնք բարեխղճորեն վճարումներ են կատարել, գումարները հետ վերադարձնել: Գրեթե նույն տրամաբանությամբ արդարության մասին բարձրաձայնեց նաև նախագծին ձեռնպահ քվեարկած մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Հայկ Բաբուխանյանը:

Պատգամավորն առաջարկում էր վաուչերներ բաժանել բարեխիղճ վճարումներ կատարած վարորդներին, որը հնարավորություն կտար հետագայում խախտում անելու պարագայում վճարումներ չկատարել: Ձեռնպահ քվեարկած մյուս պատգամավորը ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էր:

Մինչ քվեարկությունը հարցի հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով այդ առաջարկներին, պարզաբանեց, որ 2012-2017 թվականների ընթացքում ընդհանուր գումարը կազմել է 59,3 մլրդ դրամ, որից միայն 13,7 մլրդ դրամն է, որը որպես ապառք ներառված է համաներման շրջանակներում, ստացվում է, որ 40 մլրդ դրամ պետությունը պետք է վերադարձներ քաղաքացիներին, ինչը ֆինանսական տեսանկյունից կառավարության համար համարվել է ոչ նպատակարմար:

Ինչ վերաբերում է Հայկ Բաբուխանյանի առաջարկին, ապա կառավարությունը դա ևս անընդունելի է համարել՝ հիմնավորելով, որ դա կարծես տուգանքի կանխավճար է: ԱԺ փոխնախագահը նաև հայտնեց, որ Կառավարությունն անընդունելի է համարել նաև «Ծառուկյան» խմբակցության առաջարկը՝ համաներումը տարածել մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա: Արփինե Հովհաննիսյանը, շարունակելով խոսքը, շեշտեց. «Ի՞նչ ենք անում մենք, որպեսզի խրախուսենք իրավահպատակ վարքագիծը, ի՞նչ ենք անում, որպեսզի այն քաղաքացիները, որոնք բարեխղճորեն և նախատեսված ժամկետներում վճարում են տուգանքները, ունենան որոշակի շահագրգռվածություն հետագայում ևս դրանք բարեխղճորեն վճարելու: Ոչ թե՝ հակառակ վարքագիծ ենք դաստիարակում, այդ մարդկանց ասելով, որ կարող եք չվճարել, որոշակի ժամանակահատված սպասել, ինչ-որ ժամանակ կառավարությունը կորոշի ներել ձեր տուգանքները»:

Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ բովանդակային առումով չգիտեն, թե ովքեր են, որ վճարումներ չկատարելու հետ կապված սոցիալական խնդիր ունեն, և ովքեր են նրանք, որոնք վճարելու կարողություն ունենալով, անում են ամեն ինչ, ձևավորում են մեխանիզմներ, որ չվճարեն այդ տուգանքները:

«Օրինակ, վճարողը գույք չունի, բայց իր անունով գրանցված են մի քանի մեքենաներ: Այստեղ հավասարության վերաբերյալ մտահոգությունները ողջամիտ են»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ այդուհանդերձ, պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ: