ՀՀ ժամանած 100-ից ավելի երիտասարդների համար նոր հնարավորություններ կստեղծվեն․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից: Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։

«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նաև ընդգծել է, որ համաժողովը միտված է երիտասարդների փոխճանաչելիության և փոխգործակցության բարձրացմանը, առկա համակողմանի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքին, անձնական փորձը, գիտելիքն ու կարողությունները թիրախավորված ներդնելու հնարավորությունների վերհանմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։