Էրդողանի պալատի վրա 1 ժամում ծախսվում է 900 հազար լիրա

Լուրեր

16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Բոլորը

Այն դեպքում երբ Թուրքիայի կառավարությունը պահանջում է պետական հաստատություններում խնայողություն անել, թուրքական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալի Մահիր Բաշարըրը ուշադրություն է հրավիրել նախագահական պալատի ծախսերի վրա, գրում է Duvar-ը։

Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատի 1 ժամվա շահագործումն արժե 900,000 լիրա։

«Նախագահական պալատի ընդհանուր ծախսերը 2023 թ-ի առաջին վեց ամիսներին կազմել են 2,1 միլիարդ լիրա, այսինքն՝ օրական 21 միլիոն լիրա, իսկ ժամում՝ 900 հազար լիրա։ Պալատի ծախսերը 1 րոպեի համար կազմում են 15,000 լիրա, որը համապատասխանում է երկու հոգու կենսաթոշակին»,- ասել է Բաշարըրը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հայտնել է, որ նախագահականի ծախսերը մայիս ամսվա համար կազմել են 316 մլն լիրա, իսկ հունիսին՝ 647 մլն լիրա։

«Դուք (դիմում է կառավարությանը) առաջարկում եք խնայողական միջոցներ, բայց բոլոր մեքենաները պետական հաստատություններում օգտագործվող շատ շքեղ են։ Մեկ ամիս առաջ  նախագահականի հաղորդակցության տնօրինությունը 9 միլիոն լիրայով վարձակալել է 9 մեքենա և միկրոավտոբուս։ Եվ այս բոլոր մեքենաները 2022 թվականի մոդելի են»,-ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ կառավարության պաշտոնյաների շեշտադրումները խնայողության միջոցների մասով  չեն համընկնում իրենց իրական գործողությունների հետ:

«Սրանք իսկապես ամոթալի պատկերներ և ծախսեր են պալատական ռեժիմի, որն ասում է՝ ձգե՛ք գոտիներդ։ Հանրային ինստիտուտների ավտոմեքենաների գնման ծախսերը տարվա առաջին վեց ամիսներին կազմել են 547 մլն լիրա։ Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 76 մլն լիրա։ Այն աճել է ութ անգամ»,- ասել է Բաշարըրը։

Հավելենք, որ վերջերս Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը  շրջաբերական էր ուղարկել բոլոր պետական հաստատություններ՝ նշելով, որ բոլոր ծախսերը, բացառությամբ երկրաշարժից տուժած գոտու, պետք է վերանայվեն և չափից դուրս խնայողությունների մեթոդներ կիրառվեն։

Էմմա Չոբանյան