Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ. Դարչիաշվիլի

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վրաստանը և Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ, ինչը նոր, շատ կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում», –  արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի խոսքերն է մեջբերում Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով` երկու երկրների միջև կամրապնդվեն առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունները։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն Սի Ցզինպինի հրավերով Վրաստանի վարչապետը պատմական այցով գտնվում է Չինաստանում։ Վրաստանի վարչապետը մի կողմից կմասնակցի Համաշխարհային ամառային ուսանողական խաղերի բացման արարողությանը, մյուս կողմից՝ Վրաստանի վարչապետը շատ կարևոր հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ։

Այսօրվա հանդիպման հիմնական ուղերձն այն է, որ երկու երկրների՝ Վրաստանի և Չինաստանի ղեկավարները քննարկել են, որ երկու երկրների հարաբերությունները նոր փուլ են մտնելու։ Դա կլինի ռազմավարական համագործակցություն։ Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ, ինչը նոր, կարևոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին։

Քաղաքական հարաբերությունների խորացման գործընթացն ավելի դինամիկ է լինելու. ամրապնդվելու են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունները, և դա նոր, շատ ուժեղ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ապագա համագործակցության համար։

Սա իսկապես պատմական այց է, որը չի եղել երկար տարիներ: Վրաստանի վարչապետի պատմական այցի շրջանակներում նման որոշումը, անշուշտ, կնպաստի մեր երկու երկրների հետագա մերձեցմանը, հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների սերտացմանը։ Ռազմավարական համագործակցությունը նոր էջ է մեր հարաբերություններում, որը, անշուշտ, կբերի կոնկրետ շոշափելի արդյունքների»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։