ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նոր մեղադրանք է առաջադրվել
Քաղաքականություն
28.07.2023 | 12:30ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նոր մեղադրանք է առաջադրվել Մար-ա-Լագոյում գտնվող իր նստավայրում գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման համար։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 27-ին, հայտնել է The New York Time-ը։
Թարմացված մեղադրական եզրակացության մեջ ավելացվել է «ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված փաստաթղթերի դիտավորյալ պահում» կետը։ Ինքը՝ Թրամփը, այս գործում իրեն մեղավոր չի ճանաչում։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր 37 կետից բաղկացած մեղադրանք Թրամփի դեմ՝ գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործով։