18 տարատեսակ ճնշումներ՝ լրագրողների նկատմամբ. ԽԱՊԿ-ն ամփոփում է եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է 2023թ–ի երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ առկա խնդիրները։

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։
Մելիքյանի դիտարկմամբ՝ որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել և այլն։

«Միջազգային նորմերն ու մեր օրենսդրությունն ասում են, որ արգելանք կարելի է դնել այն դեպքում, երբ կա համոզմունք, որ չդնելու պարագայում հնարավոր չէ կատարել դատական ակտը, մինչդեռ այստեղ որևէ վտագ նկատելի չէր։ Համարում ենք, որ դատական գործերն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների` ունեն ճնշելու, հաշիվ մաքրելու միտում»,- նշեց Մելիքյանը։

Նա նաև հավելեց, որ եռամսյակի ընթացքում հայտնաբերվել էնաև երկու դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, նրանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերվել։ Այս պարագայում լրատվամիջոցն է դիմել դատարան ըննդեմ իրեն վիրավրողի։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ընդգծեց, որ այս եռամսյակում, ինչպես նաև նախորդ եռամսյակում, չեն եղել ֆիզիկական բռնություններ ընդդեմ լրագրողների։ Փոխարենը եղել են 18 տարատեսակ ճնշումներ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ։ 24 խախտում էլ եղել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։