Իրանում հիջաբ չկրող կանանց ազատում են աշխատանքից

Լուրեր

13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
13.05.2026 | 18:22
Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները
13.05.2026 | 18:13
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Արթիկում են. ՈւՂԻՂ
13.05.2026 | 18:10
ՌԴ-ում պահանջում են Փաշինյանին այլևս չընդունել երկրում // Իրանից հեղուկ գազի ներկրումը կվերսկսվի․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
Բոլորը

Իրանում այն կանայք, ովքեր հրաժարվում են հիջաբ կրել, ազատվում են աշխատանքից, նրանց ավտոմեքենաները բռնագրավվում են: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնում է, որ Իրանի ոստիկանությունն ավելի քան 133,100 հաղորդագրություն է ուղարկել՝ պահանջելով սահմանված ժամկետով չշահագործել մեքենաները, ինչպես նաև առգրավել է 2,000 մեքենա։

Բացի այդ, հիջաբ չկրող կանայք ազատվում են աշխատանքից, նրանք նաև պատժվում են։ Այս ամսվա սկզբին, օրինակ, մի կնոջ, որպես պատժի մաս, ստիպել են դիահերձարանում մահացածների մարմինները լվանալ:

Հուլիսի 16-ին ոստիկանությունը հայտարարել է, որ հիջաբ կրելը ստուգող պարեկների գործունեությունը կվերականգնվի, ինչպես նաև զգուշացրել, որ հասարակական վայրերում հիջաբ չկրող կանայք և աղջիկները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։

Հաղորդվում է նաև, որ որոշ կանայք նույն պատճառով ժամանակավոր կամ ընդմիշտ դուրս են մնացել բուհերից, նրանց թույլ չեն տալիս քննություններ հանձնել, նրանց արգելվում է օգտվել հասարակական տրանսպորտից և բանկային ծառայություններից։ Այդ ընթացքում հարյուրավոր ձեռնարկություններ, որոնք հիջաբ կրելը պարտադիր չեն դարձրել, փակվել են։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ոստիկանների կողմից բերման ենթարկված իրանցի կնոջ մահը հանգեցրել է հզոր բողոքի ցույցերի։