Վարդան Օսկանյանի հայտարարություններում որևէ օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

«Հայաստանի բոլոր նախկին ԱԳ նախարարներն էլ կարող են նման հայտարարություններ անել: Բայց, եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանը կարող էր իր պաշտոնավարման ընթացքում այդ բեկումը մտցնել և մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որով նա խոստանում էր լիազորություններ ստանալու դեպքում կարճ ժամանակում բեկում մտցնել բանակցային գործընթացում։

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում է, և դրանցում որևէ օգտակար բան չի տեսնում, առնվազն այնպիսին, որ իրագործված չէ:

«Օրինակ՝ Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ: Մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը, օրինակ՝ նույն ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հադիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է նախկին ԼՂԻՄ եզրույթը:

Վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել: Այսինքն՝ դա արձանագրվել է հրապարակային՝ մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։