Բայրամովն ու Լավրովը հանդիպել են Մոսկվայում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ հանդիպմանը բացման խոսքում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ցանկանում են օգտագործել հանդիպումը տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը՝ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունացման հարցը լուծելու համար։

«Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների  եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է։ Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ ցանկանում են հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը և պատրաստ են ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար։

Լավրովը խոսել է նաև Արցախում տիրող հումանիտար ճգնաժամից։

«Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող մյուս հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է առաջացնում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի ընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները: Տեղեկացվել է նաև, ԱԳՆ ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացիայի ու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիները։

Էմմա Չոբանյան