Պետդուման ընդունել է մինչև 30 տարեկանը բանակ զորակոչվելու մասին օրինագիծը՝ մերժելով զորակոչի նվազագույն տարիքը դարձնել 21-ը

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ռուսական բանակում զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը հաջորդ տարվա հունվարի 1-ից կավելանա երեք տարով՝ մինչև 30 տարեկան։ Ստորին շեմը կմնա անփոփոխ՝ 18 տարեկանը, չնայած այն հանգամանքին, որ 21 տարեկանից բանակ զորակոչելու գաղափարը պատկանում էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նախագահ Վլադիմիր Պուտինի առարկությունները չէր հարուցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ բանակ զորակոչվելու վերին շեմը բարձրացվում է մինչև 30 տարեկանը, իսկ ստորին շեմը մնում է անփոփոխ՝ 18 տարեկանը։ Նոր կանոնները կսկսեն գործել արդեն 2024 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ կտարածվի հաջորդ գարնանային զորակոչի վրա։

Հունիսին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծը, սակայն սահմանային շեմն այլ էր՝ 21 և 30 տարեկան։ Իսկ անցած ուրբաթ հայեցակարգը հանկարծակի փոխվեց, և Դումայի պաշտպանության հանձնաժողովը, գեներալ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, երկրորդ ընթերցմամբ հաստատեց փոփոխությունը, ըստ որի՝ Ռուսաստանում զինվորական տարիքի ստորին շեմը չի բարձրացվի։