Մենք չենք սատարում Ռուսաստանի տարածքի վրա հարձակումները. Սպիտակ տուն

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը, պատասխանելով Մոսկվայում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերջին հարձակումները մեկնաբանելու խնդրանքին, հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, չի սատարում ռուսական տարածքի վրա հարձակումները», գրում է VOA-ն։

Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը «սահմռկեցուցիչ» է անվանել ռուսական հարձակումներն Օդեսայի, Նիկոլաևի և Ուկրաինայի հարավի վրա, որոնք չեն դադարում անցած շաբաթվանից։

«ԱԹՍ-ների և հրթիռային հարվածների արդյունքում, որոնք սկսվել են անցյալ շաբաթ՝ Սևծովյան հացահատիկային գործարքից ՌԴ-ի դուրս գալուց հետո, զոհվել ու վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ավերվել են մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում, այդ թվում՝ ուղղափառների պատմական Պայծառակերպության տաճարը, ոչնչացվել են նավահանգստային ենթակառուցվածքներ ու հացահատիկի պահեստներ, որոնք կարող էին կերակրել հարյուր հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Միլլերն ասուլիսի ժամանակ։