537 հազար ստորագրություն․Թովմասյանի պնդմամբ՝ Փաշինյանը լեգիտիմություն չունի Արցախը թողնել Ադրբեջանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս տարի ես իրականացրեցի մի հետաքրքիր ակցիա՝ փորձելով հասկանալ, թե այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում՝ այն է՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որքանով են ընկալելի և ընդունելի հայ հասարակության համար։

Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։
Ես դա կապացուցեմ հիմա թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», – այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ամփոփելով մայիսի 3-ից իր կողմից նախաձեռնած ստորագրահավաքի արդյունքները։

Պատգամավորի հավաստմամբ՝ այս պահին հավաքվել է 536 898 ստորագրություն․ «Կես միլիոնի շեմը վաղուց հատել ենք և սա նշանակում է, որ այսքան մարդ իր հստակ ստորագրությամբ վավերացրել է իր հստակ դիրքորոշումը՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Նիկոլ Փաշինյանի թեզերը մերժված են այդ մասով։

ԿԸՀ-ում նայել եմ, որ ՔՊ-ն ունի 3000 համակիր։ Այսինքն՝ չի կարող 3000 անդամ, համակիր ունեցող կուսակցությունը որոշել 3000 տարեկան ազգի և 13 մլն հայերի ճակատագիրը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Երբ ես Բրյուսելում էի, իմ ստորագրահավաքից մեկ ամիս առաջ, այնտեղ ամենաբարձրասիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենք ինձ բացատրեցին, որ գիտեք՝ ձեր երկրի վարչապետը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք այստեղ խոսում եք արցախցիների ինքնորոշման իրավունքից»,- նշեց Թովմասյանը՝ մանրամասնելով, թե ինչու է սկսել ստորագրահավաքը։
«Ես բացատրեցի, որ Նիկոլ Փաշինյանը չունի լիազորություն այդպիսի թեզեր առաջ տանելու, քանի որ ՔՊ-ն նախ իր նախընտրական ծրագրում չի արձանագրել այդպիսի բան։ Այսինքն՝ ՔՊ-ն խաբել է ընտրողներին, նրանք նախընտրական ծրագրում գրել են՝ անջատում հանուն փրկության, բայց իշխանության գալուց հետո նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։
Բացի դրանից՝ Նիկոլ Փաշինյանը, իսկապես, չունի այդ լեգիտիմությունը։

Ես հասկացա, որ մեր միջազգային բոլոր գործընկերներն ունեն որևէ փաստական գործիք ի ցույց դնելու կարիք։ Դրա համար ես եկա ու նախաձեռնեցի այս ստորագրահավաքը, որին հետո միացան շատ կամավորներ, նաև ՀՀԿ-ի երիտթևը»,- նշեց Թովմասյանը։

Պատգամավորը նաև հայտնեց, որ մոտավորապես 120 հոգի մերժել է ստորագրել այս փաստաթուղթը, իսկ 5 հոգի Նիկոլ Փաշինյանի թեզն է առաջ տարել և հայտարարել, թե Արցախի համար թող մտածեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։