Ընտրություններ Իսպանիայում. աջերը հաղթեցին, բայց չեն կարողանա կոալիցիա կազմել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Իսպանիայում խորհրդարանական ընտրություններում ձայների գրեթե 100%-ի հաշվարկից հետո աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ) զբաղեցնում է առաջին տեղը՝ խորհրդարանում 350 մանդատներից ստանալով 136-ը։ Այնուամենայնիվ, Ժողովրդական կուսակցության արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, որքան կանխատեսում էին հարցումները, և կուսակցությունը չի կարողանա ինքնուրույն իշխող կոալիցիա կազմել, եթե նույնիսկ միավորվի ծայրահեղ աջ Vox կուսակցության հետ (խորհրդարանում 33 մանդատ է ստացել): Այժմ սպասվում են կոալիցիայի հարցով բարդ բանակցություններ, որոնց ելքը դեռևս հնարավոր չէ կանխատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս տարվա արտահերթ համընդհանուր ընտրություններում պահպանողականների հիմնական մրցակիցն Իսպանիայի իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունն էր (IRSP), որը ստացել է 122 մանդատ։

Չորրորդ տեղում, ինչպես սպասվում էր, ձախ կուսակցությունների դաշինքն է՝ Սումարը՝ 31 մանդատով։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ժողովրդական կուսակցությունը կարող է կոալիցիա կազմել Vox-ի հետ։ Այս դեպքում ծայրահեղ աջերի ներկայացուցիչները կկարողանային Իսպանիայում իշխանության գալ 1975 թվականից ի վեր առաջին անգամ, երբ մահացավ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոն։

Այնուամենայնիվ, այժմ պարզ դարձավ, որ աջերը կառավարություն ստեղծելու համար բավարար ձայներ չունեն, թեև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյջուն հայտարարել է, որ սկսում է կոալիցիոն բանակցությունները։

Հնարավորություն կա, որ ձախերը կարող են փորձել սեփական իշխող կոալիցիան ստեղծել մի քանի տարածաշրջանային կուսակցությունների հետ, բայց դա դյուրին չի լինի։

«Այս տարվա վերջին կարող են լինել նոր ընտրություններ»,- BBC-ին ասել է քաղաքական փորձագետ Քերոլայն Գրեյը: