Ուկրաինան հետ է վերադարձրել ՌԴ-ի կողմից գրավված տարածքների 50 տոկոսը․ Բլինքեն

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ թեպետ Ուկրաինան հետ է գրավել ռուսական ներխուժման ժամանակ գրավված տարածքների կեսը, Կիևը բախվել է «շատ դժվարին պայքարի»՝ ավելին վերադարձնելու համար, գրում է Reuters-ը։

«Արդեն իսկ վերադարձվել է գրավվածի 50 տոկոսը։ Դեռևս հակահարձակման համեմատաբար վաղ օրեր են: Դա դժվար է։ Այն տեղի չի ունենա առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Կարծում եմ՝ մենք դեռ մի քանի ամիս սպասելու ենք»,- ասել է Բլինքենը CNN-ի հետ հարցազրույցում։

Հարցին, թե Ուկրաինան կստանա՞ ամերիկյան F-16 կործանիչներ, Բլինքենը պատասխանել է՝ հավատում է, որ դա կլինի:

«Եվ կարևոր շեշտադրումն այն է, որ համոզվենք, որ երբ նրանք դա անեն, նրանք կլինեն պատշաճ պատրաստված, ունակ կլինեն պահպանել ինքնաթիռները և օգտագործել դրանք խելացի ձևով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հավելենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 41 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել 2022 թվականի փետրվարի ռուսական ներխուժումից ի վեր։

Էմմա Չոբանյան