Պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօրվա ելույթին, հայտարարել է, թե ՀՀ-ն ևս մեկ անգամ ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը, որը, իբր, ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ «խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին»։

Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե, իբր, «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակում» է տեղադրել Լաչինի միջանցքի ապօրինի անցակետը, և որ միջանցքի փակ լինելու մասին պնդումները սուտ են»։

«Այն փաստը, որ հայկական կողմն անտեսում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը, թե Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամի ճանապարհը, որը կարևոր է բեռնափոխադրումների համար, վկայում է, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումն անհիմն է, և որ Հայաստանը մտադիր է շարունակել անօրինական գործունեությունն Ադրբեջանի տարածքում»,- ասվում  Է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ եթե, ըստ Բաքվի, Արցախում չկա հումանիտար ճգնաժամ, ապա ինչո՞ւ է փոխադրումների այլ  ճանապարհ առաջարկում։

Ադրբեջանը նաև հերքում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։ Արցախի և Հայաստանի հասցեին ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ հնչեցնող Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, «խաղաղության գործընթացը տապալելու մեջ»։

Էմմա Չոբանյան