Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկման խորհրդի նիստը

Լուրեր

13.04.2026 | 17:33
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
13.04.2026 | 17:24
«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան
13.04.2026 | 17:18
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ
13.04.2026 | 17:07
ԿԳՄՍ նախարարն ու ՀՖՖ նախագահը հետևել են «Յուվենտուսի» ակադեմիայի կառուցման աշխատանքներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.04.2026 | 16:56
Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
13.04.2026 | 16:44
Հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար. Ֆիդան
13.04.2026 | 16:36
Թուրքիան հերքել է Էրդողանի կողմից ռազմական պատասխանի սպառնալիքը, եթե Իրանը կամ Լիբանանը հարձակման ենթարկվեն
13.04.2026 | 16:25
«Մեր ժողովրդին հասնում ա». 70 մլն դրամով հիմնանորոգված գետնանցումը դարձյալ հեղեղվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:17
«Բավարիան» արդյունավետության ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 16:08
Մայր Աթոռը պահանջում է վարչապետի որոշումից հեռացնել «եկեղեցու անունից արված կեղծ տեղեկությունը»
13.04.2026 | 15:58
Կրեմլը մեկնաբանել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
13.04.2026 | 15:49
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ
13.04.2026 | 15:38
ԱՄԷ-ի հետ քննարկվել են հայկական գյուղմթերքի արտահանման և առևտրի դյուրացման հարցեր
13.04.2026 | 15:27
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին 
13.04.2026 | 15:18
Հռոմի պապը հայտարարել է, որ «չի վախենում Թրամփի վարչակազմից»
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության տարածած հաղորդագրությունը, զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:

Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:

Նշվել է, որ ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 93 տոկոս:

Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը: