Ֆրանսիայում ավելի քան 740 մարդ բանտարկության է դատապարտվել անկարգություններին մասնակցելու համար

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Ֆրանսիայում հունիսի վերջին և հուլիսի սկզբին տեղի ունեցած անկարգությունների գործերով կայացվել է 1,278 դատական որոշում՝ 95% մեղադրական եզրակացության պարագայում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին RTL ռադիոկայանի եթերում, գրում է Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ 1056 մարդ դատապարտվել է ազատազրկման, այդ թվում՝ 742-ը՝ իրական ազատազրկման, 600 դատապարտյալ արդեն ուղարկվել է կալանավայրեր։

Հունիսի 27-ին Փարիզի Նանտեր արվարձանում 17-ամյա դեռահասը սպանվել էր ոստիկանական գնդակից՝ մեքենան հսկելու համար կանգնեցնելու պահանջին չենթարկվելուց հետո։ Դրանից հետո ամբողջ երկրում անկարգություններ են գրանցվել, որոնք ուղեկցվել են ջարդերով ու հրկիզումներով, ոստիկանների ու ժանդարմների վրա հարձակումներով։

Խռովարարների հետ բախումներից տուժել է մոտ 250 իրավապահ։ Ֆրանսիական լրատվամիջոցները գրել են, որ այս անկարգությունները երկրում ամենախոշորն են 2005 թվականի աշնանային անկարգություններից հետո։

Մեկ շաբաթ անց անկարգությունների ինտենսիվությունը սկսեց նվազել, սակայն իշխանությունները շարունակում էին պահպանել ուժեղացված զգոնությունը, հատկապես՝ հուլիսի 14-ի ազգային տոնին ընդառաջ:

Տաթև Ֆռանգյան