Ռուսական բանակում դասալիքների թիվը կրկնապատկվել է. շաբաթական 100 դատավճիռ է կայացվում․ Mediazona

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի ռազմական դատարանները ստացել են 2076 գործ՝ զորամասն առանց թույլտվության զինվորների կողմից լքելու փաստով։ Սա երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, գրում է Mediazona-ն՝ վկայակոչելով շրջանային զինվորական դատարանների տվյալները։

«Այն պահից, երբ դատարանները սկսեցին հրապարակել գարնանային դատավճիռները, ակնհայտ դարձավ, որ ծառայությունից փախչելու համար դատապարտվածների հիմնական կատեգորիան դարձել են մոբիլիզացվածները»,- նշվում է հրապարակման մեջ։

Պարբերականը հայտնում է, որ այժմ շաբաթական 100 դատավճիռ է կայացվում։

2022 թվականի հոկտեմբերից Ռուսաստանում զորամասը չարտոնված լքելու ցանկացած դեպք պատժվում է որպես մոբիլիզացիայի ընթացքում կատարված հանցագործություն։ Ռուսների զանգվածային զորակոչին զուգահեռ՝ Քրեական օրենսգրքի այս և այլ «ռազմական» հոդվածներն ավելի ամրապնդվել են:

Լրատվամիջոցը նշում է, որ դատարանները չեն հրապարակում ամբողջական  դատավճիռները։ 2022 թվականի աշնան համար դատավճռի ամբողջական տեքստը հասանելի է միայն կայացված որոշումների կեսի պարագայում, իսկ 2023-ի մարտի համար՝ միայն մեկ երրորդի։