ԱՄՆ-ը կարող է Ղրղզստանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ ՌԴ-ին պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու համար․ WP

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ԱՄՆ-ը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել Ղրղզստանի դեմ պատժամիջոցների մասին, հայտնում է The Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը Բիշքեկին մեղադրում է Չինաստանից, Եվրոպայից և Հարավային Կորեայից Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ մատակարարելու մեջ։ Դրանց թվում են դրոնները, օպտիկական սարքավորումներն ու կիսահաղորդիչները։

Պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է ամերիկացի և եվրոպացի դիվանագետների՝ Բիշքեկ «ամիսներ շարունակ անարդյունք այցերից» հետո։

«Ղրղըզստանը, թեև մյուսների համեմատ փոքր երկիր է, բայց վառ օրինակ է, թե ինչպես են բոլոր գործոնները միաժամանակ անընդունելի բարենպաստ պայմաններ ստեղծում պատժամիջոցներից խուսափելու համար»,- ասել է WP-ի աղբյուրը։

Որպես օրինակ՝ բերվում է այն, որ ղրղզական ընկերությունները փետրվար-մարտ ամիսներին հազարավոր դոլարներով գնել են «զգայուն էլեկտրոնիկա» Չինաստանից և Հարավային Կորեայից։ Նույն ժամանակահատվածում մոտավորապես նույնքան էլեկտրոնիկա է արտահանվել Ղրղզստանից Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ Վաշինգտոնի՝ գնորդների մեծ մասը եղել են «ռուսական պաշտպանական արդյունաբերության հայտնի մատակարարներ»։

Նշվում է, որ 2022 թվականին Ղրղզստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալն աճել է 250%-ով։

ԱՄՆ-ում Ղրղզստանի դեսպանատնից WP-ին հայտնել են, որ Բիշքեկը հավատարիմ է միջազգային նորմերին, ճնշում է մաքսանենգությունը և այլ տեսակի անօրինական առևտուրը: Դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի կտրուկ աճը կապել է ապրանքների հետագծման համակարգերի կատարելագործման հետ: Դեսպանատունը նաև նշել է, որ հաշվի չի առնվում «իրական տնտեսական համատեքստը», քանի որ Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանը ԵՏՄ անդամ են, իսկ Ռուսաստանը երկրի հիմնական առևտրային գործընկերներից է։

Տաթև Ֆռանգյան