Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ

Լուրեր

24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ովքեր խոսել են Հայաստանի եվրաինտեգրման հեռանակարների եւ դրանում ԱլԳ ձեւաչափի ներուժի մասին՝ ԱլԳ երկրների Եվրամիության հետ ինտեգրման գործում ունեցած տարբեր արագությունների համատեքստում: Երկու բանախոսներն էլ գոհունակությամբ են ընդգծել ԵՄ-Հայաստան հարաբերություններին հաղորդված տեմպը, ներկայացրեցին կատարվող աշխատանքը ամենատարբեր ուղղություններով:

«Նիստը վարող ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ սա Հայաստանում դեսպան Վիկտորինի վերջին հանդիպումներից մեկն է, քանի որ նա շուտով կավարտի իր պաշտոնավարումը: Նա ընդգծեց այն մեծ ներդրումը, որը ունեցել է դեսպանը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման գործում: Ուշագրավ է հատկապես Սյունիքում եւ Գեղարքունիքում սահմանների լարվածության թուլացման գործում իր եւ արեւմտյան երկրների մի շարք այլ դեսպանների անձնական քաջ ներգրավմամբ՝ սահմաններ եւ սահմանամերձ բնակավայրեր հաճախակի այցելությունների, ԵՄ կողմից դիմակայունության ու այլ ծրագրեր գործարկելու ձեւով: ՀԱՊ համակարգողը նաեւ բարձր գնահատեց դեսպան Վիկտորինի ներդրումը Սյունիքում զարգացման ծրագրերի իրականացման եւ Հայաստանի արեւելյան սահմաններին ԵՄ մոնիտորինգային առաքելության տեղակայման գործում: ՀԱՊ համակարգողը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ՀՀ ԱԳՆ-ի՝ քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական հաղորդակցության մեջ մտնելու մշտական պատրաստակամության համար:

Ապա բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախում վերահաս հումանիտար աղետին, Լաչինի միջանցքի բացման հնարավորություններին, Հայաստանի անվտանգային համակարգի շուտափույթ փոփոխման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ վերջին երկու տարում Հայաստանից դեպի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դժվարացմանը:

Կոնֆերանսի ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում տարածաշրջանային անվտանգության կոմպոնենտը նորացվող Արեւելյան գործընկերությունում թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան, ինչպես նաեւ իրենց տպավորություններով կիսվեցին Ստոկհոլմում հունիսի 25-30-ին շվեդական Ֆորում ՍԻՎ-ի կազմակերպած աշխատաժողովին մասնակցած հայաստանյան պատվիրակության անդամներ, Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր եւ հետազոտական ծրագրերի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:  Նրանք պատմեցին աշխատաժողովի արդյունքների մասին: Նիստը վարում էր Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համահամակարգող, Իրավունքի Եվրոպա միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը, ով եւս անդամակցել է Շվեդիա մեկնած հայկական պատվիրակությանը:

Բանախոսները ներկայացրեցին Արեւելյան գործընկերության վերաֆորմատավորման գործընթացը, որը տեղի է ունենում ԱլԳ եռյակի՝ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խորը ինտեգրման, այն է՝ ԵՄ-ին անդամակցության սկսած գործընթացին զուգահեռ: Նրանք պատմեցին, որ որոշ համարձակ ու առկա իրավիճակի նկատմամբ քննադատական մոտեցումներ չեն բացառել ԱլԳ-ից այդ երեք երկրների դուրս հանումը եւ փոխարենը բալկանյան եւ միջինասիական երկրների ներգրավումը: Ի մասնավորի՝ հայաստանյան եւ բելառուսական պատվիրակությունները, ինչպես նաեւ եվրոպական որոշ փորձագետներ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ Շվեդիայում տեղի ունեցած քննարկումների ընթացքում չեն ջատագովել նման հեռանկարի օգտին: Ի վերջո, դատելով ԵՄ պաշտոնյաների փոխված դիրքորոշումից՝ Արեւելյան գործընկերությունը առաջիկա տարիներին դեռ կպահպանի ներկայիս կազմը: Իսկ ռեֆորմները կվերաբերեն կառուցվածքին եւ բովանդակությանը:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում Կոնֆերանսի մասնակիցները փոխանակվեցին տեսակետներով առ այն, թե ինչպես կարող է ԱլԳ վերաիմաստավորման եւ վերաձեւակերպման գործընթացը ազդել մեր տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, հատկապես՝ Արցախում ստեղծված աղետալի ու պայթյունավտանգ իրավիճակի կանխարգելման ու կարգավորման վրա: Դրանով Կոնֆերանսը ավարտեց իր աշխատանքները:

Հաշվի առնելով Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման հետեւանքով Արցախում հումանիտար աղետի վերահաս սպառնալիքը, մի խումբ ՀԱՊ անդամներ Կոնֆերանսի ավարտից հետո քննարկեցին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի, լայն իմաստով՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության հնարավոր անելիքները Արցախի շրջափակման հաղթահարման, այդ ուղղությամբ մեր միջազգային գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացման, հնարավոր ակցիաների կազմակերպման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: