Իսրայելցի ցուցարարները երթով շարժվում են դեպի Երուսաղեմ

Լուրեր

14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելում 7 ամիս շարունակվող բողոքի ցույցերը նոր փուլ են թևակոխում. Թել Ավիվում հերթական բազմահազարանոց ցույցերը ցրելուց և Արիել Շարոնի պուրակում ակտիվիստների կարճատև գիշերելուց հետո Բենիամին Նեթանյահուի՝ դատական համակարգը բարեփոխելու ծրագրերից դժգոհողները երթով շարժվել են դեպի Երուսաղեմ, գրում է Euronews-ը։

Քարոզարշավի մասնակիցները մտադիր են դիրքեր զբաղեցնել Կնեսետի առջև՝ նախքան խորհրդարանականները կսկսեն վճռական քվեարկությունը բարեփոխումների կարևոր կետերից մեկի՝ «իլատ հա-սվիրուտ»-ի (עילת הסבירות) կամ «խելամտության սկզբունքի» կամ «իրավական անկարողության սկզբունքը» վերացնելու վերաբերյալ, որը թույլ կտա Գերագույն դատարանին բեկանել կառավարության որոշումները։ Հուլիսի սկզբին տեքստն արդեն հաստատվել էր առաջին ընթերցմամբ։

Երթը նախաձեռնել է բողոքի ակցիայի առաջնորդներից պրոֆեսոր Շիկմա Բրեսլերը։

Նախօրեին վարչապետի հակառակորդներն ասել են․

«Կարծում եմ, որ Իսրայելի ներսում բոլոր հնարավորությունները սպառված են: Այժմ մենք աջակցություն ենք փնտրում միջազգային հանրության կողմից, որպեսզի լուծենք ճգնաժամը, դրա բոլոր մասնակիցները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

«Ծնողներս այնքան շատ են աշխատում մեզ հարմարավետ կյանք ապահովելու համար, և հետո գալիս են քաղաքական գործիչներ, ովքեր կարող են մեկ վայրկյանում խլել մեր իրավունքները և դժվարացնել մեր կյանքը՝ երկիրը շատ տարիներով հետ շպրտելով»։

Ըստ The New York Times-ի՝ Սպիտակ տան ղեկավարը, որը հյուրընկալել էր Իսրայելի նախագահ Հերցոգին, Նեթանյահուին խորհուրդ է տվել հետ կանչել բարեփոխումները «լայն կոնսենսուսի բացակայության դեպքում»։

Տաթև Ֆռանգյան