ՀԱՀ նախագահը ՄՔԴ-ից թույլտվություն է խնդրել Պուտինին չձերբակալելու համար

Լուրեր

14.09.2026 | 14:30
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) թույլտվություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չձերբակալելու համար, գրում է VOA-ն։

Ռամաֆոսան այս մասին հայտարարել է՝ ի պատասխան ընդդիմադիր Դեմոկրատական դաշինքի դատական հայցի, որը ներկայացվել է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» կողմից՝ ստիպելու կառավարությանը ձերբակալել ՌԴ նախագահին, եթե նա ժամանաի Յոհաննեսբուրգ՝ BRICS-ի գագաթնաժողովին։ Ռամաֆոսայի խոսքով՝ Պուտինի ձերբակալությունը հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն, գրում է Reuters-ը:

«Հարավաֆրիկյան Հանրապետությունն ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու պահանջը կատարելու հարցում։ Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ իր գործող նախագահի ձերբակալությունը պատերազմի հայտարարություն կլինի»,- ասվում է Ռամաֆոսայի հայտարարության մեջ:

Նա պարզաբանել է, որ այս հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել ՄՔԴ-ի հետ, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։

Մարտին ՄՔԴ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաներին Կիևի կողմից չվերահսկվող տարածքներից Ռուսաստան անօրինական արտաքսելու կասկածանքով:

BRICS-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, նախանշված է օգոստոսին։ ՀԱՀ-ն այն երկրների թվում է, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, որը պարտավորեցնում է կատարել ՄՔԴ-ի որոշումները և ժամանելուն պես ձերբակալել Պուտինին։

Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշաթիլը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները Պուտինին կոչ են անում չգալ գագաթնաժողովին։ Միաժամանակ, ըստ հարավաֆրիկյան իշխանությունների՝ Մոսկվան դեմ է արտահայտվել առաջարկին, որ գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը գլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Հնդկաստանը և Բրազիլիան դեմ են արտահայտվել միջոցառումը Չինաստան տեղափոխելուն։

Կրեմլն իր հերթին հայտնել է, որ Յոհաննեսբուրգում կայանալիք հանդիպմանը ՌԴ նախագահի մասնակցության ձևաչափը դեռ որոշված չէ։