Արևմտյան կոալիցիան Կիևի հակահարձակման համար 63․000 զինվորականի է պատրաստել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրների կոալիցիան Կիևի հակահարձակման համար պատրաստել է ուկրաինական բրիգադի 17 մարտական ​​թիմ և ավելի քան 63,000 զինծառայողի, որոնցից 15,000-ին միայն ԱՄՆ-ն է պատրաստում, և «մարզումները շարունակվում են»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ միասին նա ելույթ է ունեցել Պենտագոնում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի տասնչորսերորդ հանդիպումից հետո (Ռամշտեյնի ձևաչափ)։ Այն այս անգամ անցկացվել է առցանց, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միլին հիշեցրել է Կիևին ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտում լրացուցիչ 800 մլն դոլարի օգնության փաթեթի մասին։ Այն ներառում է լրացուցիչ հրետանային համակարգերի, այդ թվում՝ HIMARS-ի, և հակաօդային պաշտպանության զինատեսակների, ինչպիսիք են Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարարում։ Բացի այդ, փաթեթում ներառված է հակատանկային և ճշգրիտ կառավարվող ավիացիոն զինամթերքի լայն տեսականի։ Նրա տվյալներով՝ Ուկրաինային անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլրդ դոլարը։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ հիշեցրել է Դանիայի և Նիդերլանդների ներդրման մասին, որոնք «շարունակում են առաջընթաց գրանցել ուկրաինացի օդաչուների համար չորրորդ սերնդի F-16 կործանիչների վարման համաձայնեցված ուսումնական պլանի մշակման գործում»։

Նա նաև նշել է, որ Շվեդիան և Ֆրանսիան Ուկրաինայի հետ ստորագրել են պաշտպանական գնումների երկկողմ համաձայնագրեր, որոնք կօգնեն Կիևին ավելի առաջադեմ համակարգեր ձեռք բերել։

Էմմա Չոբանյան