Չինաստանը պատրաստվում է բազմակի օգտագործման տիեզերանավ արձակել

Լուրեր

15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չինաստանի առաջին բազմակի օգտագործման տիեզերանավը կգործարկվի արդեն 2027 թվականին: Այս մասին հայտնել է բաց տիեզերքում Չինաստանի առաջին տայկոնավորդ Յանգ Լիվեյը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա կարծիքով՝ նավը «կարևոր դեր կխաղա չինական տիեզերակայանի ապագա կառուցման և Լուսնի վրա վայրէջքի գործում»։ Ակնկալվում է, որ այն կկարողանա տեղափոխել յոթ տայկոնավտ։ Նավը նախատեսված է լինելու ինչպես դեպի Երկրի ուղեծիր թռիչքների, այնպես էլ խորը տիեզերքի հետախուզման համար, նշում է պարբերականը։

Տիեզերանավի նախատիպը 2020 թվականին հաջողությամբ ավարտել է 67-ժամյա փորձնական թռիչքը՝ օգտագործելով Long March 5 մեկնարկային մեքենան: Ըստ Յանգ Լիվեյի՝ նավի հիմնական մասերը կարող են օգտագործվել մինչև 10 անգամ անընդմեջ, ինչը զգալիորեն կնվազեցնի արձակման արժեքը։

Dpa-ն էլ գրում է, որ սարքը մոտավորապես երկու անգամ ավելի մեծ ու ծանր է լինելու, քան SpaceX-ի Dragon V2-ը։

Չինաստանը ցանկանում է մինչև 2030 թվականը տայկոնավորդների ուղարկել Լուսին։

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, Չինաստանն անձնակազմի երեք անդամներով նավ է ուղարկել դեպի Տյանգոն ուղեծրային կայան։ Նրանց թվում է առաջին քաղաքացիական տայկոնավորդ, օգտակար բեռների մասնագետ Գուի Հայչաոն։ Մինչև վերջերս Չինաստանից տիեզերք էին թռչում միայն զինվորականները։

Տաթև Ֆռանգյան