Ղրիմի իշխանությունները տարհանում են այրվող զինամթերքի պահեստի մոտ գտնվող չորս բնակավայրերի բնակիչներին

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

Ղրիմի ռուսական իշխանությունների ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ չորս բնակավայրերի 2000 բնակիչներ տարհանվելու են թերակղզու արևելքում գտնվող զորավարժարանի շրջակա տարածքներից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ղրիմի արևելյան Կիրովսկի շրջանի ուսումնավարժարանում ռուսական բանակի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուններ են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի արևելյան հատվածում՝ ռուսական բանակի խորքային թիկունքում, զինամթերքի պահեստ է այրվում և պայթում։ Telegram ալիքներն առաջինն են հաղորդել պայթյունի և հրդեհի մասին. հրապարակվել են երեք տարբեր տեսանյութեր, որոնցից երկուսում հստակ երևում են մեծ հրդեհ և «կայծեր», որոնք թռչում են պայթյունների վայրից, հավանաբար՝ հրթիռային զինամթերքի պայթյունի հետևանքով։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաստատել էր թերակղզու արևելքում գտնվող զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը՝ հայտնելով Տավրիդա մայրուղու արգելափակման մասին՝ «Կիրովի շրջանի ուսումնավարժարանում բռնկված հրդեհի պատճառով»։

Տաթև Ֆռանգյան