Թուրքիան և Սաուդյան Արաբիան բանակցում են ՌԴ տարված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով․ ներգրավված է նաև Ռոման Աբրամովիչը․ FT

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Սաուդյան Արաբիան և Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ չորս աղբյուրների, գրում է Meduza-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս։

Հաղորդվում է, որ բանակցություններում մասնակցում է նաև ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը, որն ուկրաինական պատերազմի սկզբում միջնորդ էր ռուս-ուկրաինական խաղաղ բանակցություններում՝ գերիների փոխանակման և հացահատիկի գործարքի քննարկումներում։

Ըստ FT-ի՝ հակամարտող երկու կողմերի համար երեխաների հարցն այնքան լուրջ է, որ նրանք հրաժարվում են ուղիղ զրուցել միմյանց հետ՝ ի տարբերություն, օրինակ, գերիների փոխանակման հարցով բանակցությունների:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Սաուդյան Արաբիան Կոպենհագենում G20-ի հանդիպմանը բարձրացրել է ուկրաինացի երեխաների վերադարձի շուրջ անհրաժեշտության բանակցությունների հարցը։ Միևնույն ժամանակ, արևմտյան երկրներն ընդունել են Սաուդյան Արաբիայի միջնորդի դերը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի երեխաների հարցերով օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային կալանելու օրդեր էր տվել՝ Ուկրաինայից երեխաներին բռնի կերպով տեղափոխելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան