Չինաստանում անոմալ` 52,2°C շոգից հետո «Թալիմ» թայֆունն է մոլեգնում․ քամու ուժգնությունը հասել է 140 կմ/ժ-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

Չինաստանի հարավ-արևելյան ափին մոլեգնում է «Թալիմ» հզոր թայֆունը, ինչի պատճառով տարհանվել է գրեթե 230 հազար մարդ։ Հարյուրավոր չվերթներ և գնացքների երթևեկություն չեղարկվել են, սրա հետ մեկտեղ, տեղի իշխանությունները փակել են ափամերձ զբոսաշրջային տասնյակ կետեր, ափ են հետ կանչել ավելի քան 2500 ձկնորսական նավեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առաջին թայֆունը հարվածել է Գուանդուն նահանգին, որտեղ երկուշաբթի երեկոյան քամիները հասել են գրեթե 140 կմ/ժ արագության, հայտնում է Չինաստանի օդերևութաբանական ծառայությունը։ Երեքշաբթի այն տեղափոխվել է հարևան Գուանսի նահանգ։

Դրանից հետո փոթորիկը շարժվել է դեպի Վիետնամ, սակայն մինչ այդ արդեն հասցրել է թուլանալ։

Գուանդուն նահանգում ծառերն ընկել են երթևեկող մեքենաների վրա, ծովի ափ է դուրս նետվել կետ, իսկ անձրևաջրերի հեղեղների մեջ լողացել է պաղպաղակով լի սառցարան։ Չինաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրշեջները մաքրել են ճանապարհներն աղբից և փրկել մարդկանց, ովքեր արգելափակված են եղել իրենց մեքենաներում՝ տապալված ծառերի պատճառով։

Թայֆունը հարվածել է Չինաստանին երկու օր անց այն բանից հետո, երբ երկրի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի հեռավոր քաղաքներից մեկում գրանցվել է ռեկորդային՝ 52,2°C ջերմաստիճան:

Արտակարգ եղանակային պայմաններից, ինչպիսիք են հորդառատ անձրևները և ծայրահեղ շոգերը, այժմ տառապում են Ասիայի խոշոր հատվածները։

Տաթև Ֆռանգյան