Եվրախորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի վերաբերյալ հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։

Նշվում է, որ այն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության։

«Այն ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և երախտագիտությամբ նշում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Կոչ է արվում արագ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը»,- ասվում է զեկույցում։

Այն ևս մեկ անգամ «խրախուսում է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»։ Բացի այդ, այն նաև խրախուսում է Թուրքիային՝ «լիովին հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները»։

Էմմա Չոբանյան