ԱՄՆ-ն հայտնել է, որ Սիրիայում ռուսական Սու-35-ը որսացել է ամերիկյան ինքնաթիռը

Լուրեր

25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
Բոլորը

ԱՄՆ-ը քննադատել է Սիրիայում ռուսական Սու-35 կործանիչի կողմից ամերիկյան հետախուզական ինքնաթիռի վտանգավոր որսումը։ Ռուս օդաչուի գործողութունները վտանգել են ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի չորս անդամների կյանքը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ հուլիսի 16-ին ռուսական Սու-35 կործանիչը շատ մոտ է թռել ամերիկյան MS-12 հետախուզական ինքնաթիռին, ինչը թույլ չի տվել ամերիկյան անձնակազմին օդանավն անվտանգ կառավարել։ Նրանք միջադեպն անվանել են «անապահով վարքագծի նոր մակարդակ, որը կարող է հանգեցնել դժբախտ պատահարի կամ մահվան»:

Թե որքան մոտ է թռել ռուսական կործանիչը, պաշտոնյաները չեն հստակեցրել։

Սիրիայում Կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Գուրինովն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները, այդ թվում՝ MS-12W-ն, երեք անգամ խախտել են Սիրիայի օդային տարածքը։

Վերջին շաբաթների ընթացքում ռուսական կործանիչները մեկ անգամ չէ, որ հետապնդում են ամերիկյան MQ-9 Reapers անօդաչուներին, սակայն վերջին միջադեպը տագնապ է առաջացրել, քանի որ վտանգել է ամերիկացիների կյանքը: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է մի քանի տարբերակ՝ հակազդելու Ռուսաստանի աճող ակտիվությանը Սիրիայի երկնքում, սակայն չի նշել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը։

Հավելենք, որ Սիրիայի երկնքում ռուսական կործանիչները հուլիսի 5-ին վտանգավոր հեռավորությամբ անցել էին ամերիկյան ԱԹՍ-ների կողքով, ինչի հետևանքով դրանք շեղվել էին երթուղուց։

Էմմա Չոբանյան