Էրդողանի այցի արդյունքներով Թուրքիան և Սաուդյան Արաբիան մի շարք ոլորտներում համաձայնագրեր են կնքել, այդ թվում՝ թուրքական ԱԹՍ-ների գնման

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ եռօրյա շրջագայության առաջին կանգառը Սաուդյան Արաբիան էր։ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ նեղ և ընդլայնված կազմերով բանակցություններից հետո երկու երկրների միջև ուղղակի ներդրումների, պաշտպանական արդյունաբերության, էներգետիկայի, պաշտպանության և հաղորդակցության ոլորտներին առնչվող համաձայնագրեր են ստորագրվել, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Ուղղակի ներդրումների խթանման ոլորտում փոխըմբռնման և համագործակցության հուշագիր են ստորագրել Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն և Թագավորության ներդրումների նախարար Խալիդ Ալ-Ֆալիհը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության վարչության և Սաուդյան Արաբիայի տեղեկատվության նախարարության միջև նույնպես փոխըմբռնման և համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության իրականացման ծրագիր է ստորագրվել ՊՆ ղեկավարների կողմից, իսկ Էներգետիկայի նախարարությունների միջև էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել Սաուդյան Արաբիայի ՊՆ-ի և թուրքական անօդաչուներ արտադրող Baykar ընկերության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Խալիդ բեն Հուսեյն Ալ-Բայարին։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բեն Սալմանը նշել է, որ իր երկիրը ձեռք կբերի անօդաչու թռչող սարքեր՝ «Թագավորության զինված ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու և նրա պաշտպանական ու արտադրական կարողությունները ուժեղացնելու նպատակով»։

Baykar-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր հերթին ասել է, որ սաուդցիները գործարք են կնքել ընկերության հետ  Akinci անօդաչու թռչող սարքի ներկրման վերաբերյալ, ինչպես նաև համագործակցության համաձայնագիր: Նա դա անվանել է Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանման պայմանագիրը։

Էմմա Չոբանյան