Մեկ շաբաթում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան ռազմաճակատում նկատելի հաջողությունների չեն հասել․ Մեծ Բրիտանիայի հետախուզություն

Լուրեր

25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
Բոլորը

Ամենօրյա ամփոփագրում բրիտանական հետախուզությունը նկարագրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ճակատներում: Անցած շաբաթվա ընթացքում մարտերը շարունակվել են ռազմաճակատի տարբեր հատվածներում, երկու կողմերին էլ հաջողվել է հասնել միայն չնչին հաջողությունների, նշել են զեկույցի հեղինակները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հյուսիս-արևելքում ռուս զինվորականները փորձել են Կրեմեննայայից արևմուտք ընկած անտառներով շարժվել դեպի արևմուտք: Ուկրաինան շարունակում է զգալի ջանքեր գործադրել Ռուսաստանի կողմից վերահսկվող Բախմուտի տարածքում։ Այստեղ ռուսական ուժերը, հավանաբար, համեմատաբար խոցելի են, բայց մինչ այժմ նրանց հաջողվել է պահպանել դիրքերը։

Ավելի հարավ՝ Դոնեցկի մարզում, հատկապեսъ Ավդիևկայի շրջանում, ռուս զինվորականները փոքր հարձակումներ են կատարում, բայց առանց մեծ հաջողության։

Հարավում Ուկրաինան շարունակում է հարձակումն առնվազն երկու ուղղությամբ, սակայն դեռ չի խախտել Ռուսաստանի հիմնական պաշտպանական գծերը։ Այստեղ Ռուսաստանը, հավանաբար, սահմանափակումներ է մտցրել հրետանու կիրառման վրա՝ փորձելով պահպանել անուղղակի կրակելու կարողությունը:

Խերսոնի մարզում Ուկրաինան փոքր հենակետ է պահպանում Դնեպրի ձախ ափին՝ ավերված Անտոնովսկի կամրջի մոտ, ինչը լրացուցիչ խնդիր է ռուս հրամանատարների համար, ովքեր, հավանաբար, մտահոգված կլինեն իրենց հարավ-արևմտյան թևի խոցելիությամբ: