Սևծովյան հացահատիկային միջանցքը պետք է շարունակի գործել, բայց առանց Ռուսաստանի․ Զելենսկի

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Սևծովյան հացահատիկային միջանցքը պետք է շարունակի գործել, բայց առանց Ռուսաստանի։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆիրովի փոխանցմամբ՝ այս մասին աֆրիկացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Korrespondent-ը։

«Անգամ առանց Ռուսաստանի Դաշնության՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կարողանանք օգտվել այս սևծովյան միջանցքից: Մենք չենք վախենում, մեզ դիմեցին նավեր ունեցող ընկերությունները, նրանք ասացին, որ պատրաստ են, եթե Ուկրաինան բաց թողնի, իսկ Թուրքիան թույլ տա անցնել, այդ դեպքում բոլորը պատրաստ են շարունակել հացահատիկի մատակարարումը»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում Նիկիֆորովը։

Նախագահը հիշեցրել է, որ եղել է երկու համաձայնագիր՝ Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ, իսկ մյուսը՝ Ռուսաստան, Թուրքիա, ՄԱԿ։

«Հետևաբար, երբ Ռուսաստանն ասում է, որ դադարեցնում է [համաձայնագրի գործողությունը], խափանում է իր պայմանավորվածությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի և նախագահ Էրդողանի հետ, ոչ թե մեզ հետ։ Մենք նրանց հետ որևէ պայմանավորվածություն չենք ունեցել։ Ես հանձնարարել եմ մեր ԱԳ նախարարությանը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ազդանշանից հետո պատրաստել մեր պաշտոնական ազդանշանները ՄԱԿ-ին և Թուրքիային, որպեսզի նրանք ինձ՝ որպես Ուկրաինայի նախագահի պատասխանեն, որ պատրաստ են շարունակել մեր նախաձեռնությունը»,- ասել է Զելենսկին։